Թուրքիայի երկրաշարժից հետո Սոչիում մոտ երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել

Սոչիի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը հայտնել է, որ Թուրքիայի երկրաշարժից հետո Սոչիում ցնցումներ են գրանցվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ երեք բալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Վրաստանում եւ Աբխազիայում՝ Բաթումի եւ Սուխումի քաղաքներում։

Comments are closed

Latest Comments

No comments to show.