Իրաքում սաստիկ ավազահողմի պատճառով երեք օդանավակայան է փակվել

Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին ամբողջությամբ ծածկել Է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել Է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման։ Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի՝ բացի Բաղդադի օդանավակայանից, որտեղ տեսանելիությունը 300 մ-ից ցածր է, թույլատրելի 800 մետրի դեպքում, դադարեցրել են նաև Նաջաֆի և Սուլեյմանիայի օդանավակայանների աշխատանքները։ Թռիչքների ընդունումն ու մեկնումը ամբողջությամբ դադարեցված են մինչև հետագա ծանուցումը։

Վերջին տվյալների համաձայն՝ այս պահին արդեն արձանագրվել են շուրջ 2 հազար տուժածներ փոթորկից: Մեծամասնությունն օգնության Է դիմում դժվար շնչառության եւ շնչահեղձության նշանների պատճառով:

Նախարարությունը կոչ է անում բնակչությանը լքել տները միայն արտակարգ իրավիճակների դեպքում, օգտագործել դիմակներ և շնչառական միջոցներ։

Ավելի վաղ հաղորդվել Է, որ փոշու առատ հոսքերի պատճառով, որոնք քամին բերում Է անապատից, Իրաքի յոթ նահանգներում, ներառյալ մայրաքաղաքային տարածաշրջանում, մայիսի 16-ին պետական հիմնարկություններում հայտարարվել Է ոչ աշխատանքային օր: Չեղարկվել են նաեւ պլանավորված քննությունները տարրական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Աշխատում են միայն շտապօգնության ծառայությունները և հանրապետության առողջապահության նախարարության ստորաբաժանումները, որոնք եղանակային վատ պայմանների պատճառով արդեն իսկ ամբողջ անձնակազմին տեղափոխել են առավելագույն պատրաստվածության ռեժիմի։

Ապրիլից ի վեր Իրաքը մի քանի անգամ ծածկել են ավազահողմերը, որոնք արդեն իսկ հանգեցրել են օդանավակայանների ժամանակավոր փակման՝ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով ինչպես սովորական բնակիչների, այնպես էլ համապատասխան նախարարությունների ու կոմունալ ծառայությունների համար,- գրում է ՏԱՍՍ-ը։

 

Comments are closed

Latest Comments

No comments to show.