Այս դժոխքի մեղավորն ու պատասխանատուն ձեր երկիրը՝ մեր բոլորի աչքի լույս Արցախը, քանդած Արայիկն է՝ իր Նիկոլով. Միքայել Մինասյանը՝ արցախցիներին

Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից... Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Արցախն ինձ միշտ է զարմացրել։ Զարմանում էի այնտեղ ապրող մարդկանցով, նրանց պրագմատիզմով ու հողին կպած լինելով՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Ու միշտ մտածում էի, որ արցախցու հաջողության և կենսունակության հիմքում իր արմատներին հավատարմությունն ու սերնդեսերունդ փոխանցված պատգամներին ականջալուր լինելն է։

Ցավոք, վերջին 2.5 տարում պարզվեց, որ «նիկոլիզմի» թույնը հասել է նաև Արցախ՝ արցախցիներին կտրելով իրականությունից, զրկելով դարերով կերտված բնազդներից և ջնջելով հիշողությունը։ Արցախը զարմանալիորեն ողջունեց «հեղափոխությունը և նիկոլիզմը»՝ համալրելով դրա վկաների աշխարհագրությունը Երևանից մինչև «գլենդելադոնիռոստով»։

Արդյունքում, ընդամենը 6 ամիս առաջ, հետևելով Նիկոլի ուղիղ «օրհնությանը», արցախցիների ճնշող մեծամասնությունն ընտրեց ծաղրածու և թալանչի Արայիկ Հարությունյանին, մի մեծ մասն էլ՝ իրենց երկրի նախագահի դեմ մահափորձի ու բազմաթիվ վայրագությունների հեղինակ Սամվել Բաբայանին և սորոսածին, բովանդակազուրկ Մասիս Մայիլյանին։ Եվ միայն չնչին տոկոս ձայն ստացան Նիկոլին ընդդիմացող, հող չհանձնող, դավաճանների հետ չգործակցող Վիտալի Բալասանյանն ու ՀՅԴ-ն։

Սա է իրականությունը։ Սա էր արցախցիների գիտակցված ընտրությունը։ Այս «հեղափոխական» հիմքով էլ Արցախը դիմավորեց 2020-ի պատերազմը։ Ու արցախցին պարտվեց նախ իր ընտրության, հետո նոր թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Որովհետև եթե Արցախի նախագահը լիներ ոչ թե ֆեյսբուքաբնակ կապիկ, այլ՝ երկրի ղեկավար, ապա կզբաղվեր պետություն կառավարելով ու պաշտպանելով։ Որովհետև պատերազմի 44 օրվա ընթացքում Արցախի ընտրված ղեկավարության հիմնական գործը Նիկոլի ստի կայսրության ծամածռվող խոսափողի դերն էր։ Արդյունքում արյունով պահված հայրենիքից զրկվեցինք։

Հիմա մի քանի հարց արցախցիներին.

Դուք թուրքի դեմ կռված, հաղթած ու դրանց գյուլի տակ ապրած ժողովուրդ եք, ինչո՞ւ ընտրեցիք սրանց։ Դուք այդ երեքից էլ զզվում էիք։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլն «օրհնեց» ու դուք մոռացաք ով ո՞վ էր։

Դուք գիտեիք ինչ է պատերազմը, գիտեիք, որ կա անվտանգության երեք երաշխավոր. ձե՛ր ղեկավարությունը, Հայաստանն ու Ռուսաստանը։ Թե Հայաստանի ղեկավարը ինչ էր մտածում Արցախի մասին, բազմիցս գրել է, ասել ու 2.5 տարի արել է։ Իր հետ ամեն ինչ պարզ էր։ Ինչո՞ւ ընտրեցիք այդ եռյակին, ես անկեղծ չեմ հասկանում։ Որովհետև դուք նրանց և՛ չէիք սիրում, և՛ գիտեիք, որ նրանք պրոբլեմ ունեն Ռուսաստանի հետ։

Լավ, ընտրեցիք կլոուն Արայիկին, բայց այդ ընթացքում ուղիղ, բաց տեքստով ձեզ ասում էին՝ Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը Ռուսաստանի՝ ձեր անվտանգության երաշխավոր երկրի համար անցանկալի են։ Ավելին, վերջին 30 տարվա մեջ նրանք միակ հայ գործող պաշտոնյաներն են, միակ երկուսը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Ինչո՞ւ ընտրեցիք։

Եվ այսքանից հետո, երբ Նիկոլը միանձնյա, առանց առաջին հերթին ձեզ, ապա հայությանն անգամ տեղյակ պահելու ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարությունը, դրան հաջորդած 4 ամենակարևոր օրերին ձեր երկրի ղեկավարի միակ զբաղմունքը ֆեյսբուքում անընդմեջ հայտարարելն էր, թե ինքն է համոզել Նիկոլին, որ ստորագրի։ Կարծես դա իր կյանքի ամենակարևոր պատիվն է։ Զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, փախստականներով զբաղվելու փոխարեն նա 4 ճակատագրական օր զբաղված է եղել միայն Նիկոլին քծնելով։

Ու հիմա, երբ տասնյակ հազարներով Երևանի հյուրանոցներում և Արցախում մնացել եք անտեր՝ մասնավոր բարերարների ու կազմակերպությունների հույսին, դուք դեռ լուռ եք։

Հադրութցիներ, դուք այլևս ոչինչ չունեք. ո՛չ հայրենիք, ո՛չ տուն, ո՛չ հող։ Դուք այս ողբերգությունը ձեր մաշկի վրա առաջին զգացողներն եք։ Լռում եք, որ ի՞նչ լինի։ Մարտունեցիներ, նույնը ձեզ է վերաբերում։

Ձեր ու մեր դժոխքը հայրենիքի կորստով, ցավոք, չի ավարտվում. այն դեռ նոր է սկսվում։ Այս դժոխքի մեղավորն ու պատասխանատուն ձեր երկիրը՝ մեր բոլորի աչքի լույս Արցախը, քանդած Արայիկն է՝ իր Նիկոլով։ Հանձնեցին երկիրը, զոհեցին տղերքին ու մեր հայրենիքը։

Հիմա ուշքի գալու ժամանակն է։ Վերջին շանսը։ Հիշե՛ք, որ առյուծներ եք, ոչ թե անօգնական ինչ-որ բան։ Բզկտե՛ք դավաճանությունն ու արայիկիզմը։ Մաքրե՛ք Արցախը տականքներից։ Միացե՛ք դավաճանների դեմ ցույցերին Հայաստանում։ Խոսե՛ք։ Պայքարեք։ Մի՛ լռեք։

Վերականգնե՛ք ձեր հիշողությունը և վերագտե՛ք ինքնապահպանման բնազդը։ Միայն այդ ժամանակ կսկսվի Արցախի փրկությունն ու վերածնունդը։

Հ.Գ. Հայերն Արցախում ապրել են հազարամյակներով։ Դուք ժառանգել եք այդ հողը ձեր պապերից, ազատագրել եք թուրքերից, բայց պարտվեցիք ինքներդ ձեզ՝ հետ տալով այդ հողերը թուրքերին։

Արթնացեք, որ հայրենիք մնա փոխանցելու ձեր երեխաներին։

Եթե այս վախկոտ «դուխով» նապաստակը պատրաստ էր զոհվել, ապա դա նշանակում է, որ մինչև իրեն պետք է զոհվեին 3 միլիոն ՀՀ քաղաքացի. Արթուր Ղազինյան Մակունց, դավաճան. բողոքի ակցիա` Լիլիթ Մակունցի տան բակում (տեսանյութ) Խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը. Զարուհի Փոստանջյան «Հայաստանը մեծ վտանգի տակ է, և այդ ամենի մեղավորն է Փաշինյանը, ով գրչի հերթական հարվածով Սյունիքը կհանձնի Ադրբեջանին» ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերեվարված 11 անձի և ձերբակալված 3 քաղաքացիների վերաբերյալ Լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է, նման դեպք երեկ տեղի չի ունեցել «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ առաջիկայում նշանակվելու է Արդարադատության նախարար Այն պահից, երբ դուք հակադրեցիք իրար արցախցուն ու հայաստանցուն, մեր դժբախտությունները սկսվեցին. Արփինե Հովհաննիսյան Գիտեմ, որ ինձ սպանելու են, ինձ 15 անգամ սպանել են, բայց ես 5 հոգու հետս կտանեմ. Ես իմ տունը չեմ լքի. Չարեքտարի բնակիչ (տեսանյութ) Ով է «Իմ քայլի» նոր պատգամավորը Հայտնի է ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը և տևողությունը էկոնոմիկայի նորանշանակ նախարարը նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է. Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Մահացել է Հասմիկ Չարենցը «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել Հավաքների ազատության արգելքն վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքը գրչի մեկ ստորագրությամբ, ոչ թե դարձավ սահմանամերձ այլ մահամերձ. Սոթքի բնակիչ Խնդիրը Փաշինյանի հեռանալը չէ, խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու. Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Tert.am «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում․ ՀՀ ԱԳՆ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև որոշել եմ ՔՊ-ից դուրս գալ. Մեսրոպ Պապիկյան Առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգամ հեռուստաուղերձով. Փաշինյան «Մտածում էիք՝ Ալիևը 50 մլրդ դոլարն ինչպե՞ս է հաշվարկել ու պահանջելու». Արփինե Հովհաննիսյան Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» Երկրաշարժ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, ցնցումները զգացվել են նաև Վարդենիսում Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները. ևս 34 անուն Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը. նրանք բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Եթե կշեռքի այս նժարին չլիներ այդքան նվիրական բան՝ Հայրենիք, հիմա՝ այս պահին, ես անկեղծորեն կպնդեի, ու իրոք ցանկանում եմ Նիկոլը մնա. ասեմ ինչու. Միքայել Մինասյան Լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր, չեն համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը, նվազեցնում է այն հաղթահարելու հնարավորությունը. Ռուբեն Մելիքյան Եղանակը՝ առաջիկա օրերին Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի Արթուր Ղազինյանը պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացնում (ուղիղ) Նիկոլ, ո՞նց չես պատկերացնում, որ Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին, որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես, թող գնա. Տիգրան Աբրահամյան Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը՝ ԱԳ նախարարին Զինադադարի խայտառակ հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս. Գայանե Աբրահամյան Տիգրան Ավինյանի գրասենյակից պարզաբանել են պարգևավճար ստանալու լուրը Մահացել է Հենրիկ Բակունցը ԱԻ նախարարն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ֆոտո) Դուխով ես՝ արի ստեղ խոսա, ոստիկանների հետևից մի խոսա, լակոտ. ցուցարարը՝ պատգամավորին (տեսանյութ) ՈւՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը «Ավրորա»-ն հայտարարում է նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին՝ ուղղված Արցախի բնակչությանը ՌԴ ՊՆ-ն Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնումից տեսանյութ է հրապարակել Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք. մահացել է 34 մարդ «Ժողովուրդ». «Բանակին մենակ չեմ թողնի». Օնիկ Գասպարյանը փոշմանել է, չի հեռանա