Խոշոր ավտովթար Արմավիրում. Lexus-ը բախվել է 07-ին, այնուհետև Hyundai Elantra-ին և մխրճվել հագուստի խանութի մեջ

Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկազ Հայրապետյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, հայտնվել է մայթին, բախվել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային և մխրճվել հագուստի խանութի մեջ, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետանքով 07- էլ բախվել է Mercedes-ին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների և նյութական խոշոր վնաս ստացած խանութի սեփականատիրոջ ինքնությունը:

Comments are closed

Latest Comments

No comments to show.