Արձանագրվել է սնկից թունավերվելու դեպք. տուժածը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզում արձանագրվել է «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության:Վերջինս կերել է իր կողմից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է. սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, երեխաներին չկերակրել սնկով:

Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, սնկի հետ չի կարելի օգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է չզբաղվել ինքնաբուժմամբ։

Comments are closed

Latest Comments

No comments to show.