Ձերբակալել Փաշինյանին, որովհետև յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի կամ նոր զիջումներ անել․ «Դիմադրության» շարժման անդամները՝ Դատախազության մոտ են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դիմադրության» շարժման անդամները քայլերթ են իրականացրել, որի ընթացքում կանգ են առել Դատախազության շենքի դիմաց:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը դատախազության մոտ հայտարարեց, որ զոհված զինծառայողների հարազատները փաստաբանի միջոցով նոր պահանջ են ներկայացրել դատախազություն՝ հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին և դրա արդյունքներով անհապաղ ձերբակալել նրան, որպեսզի կանխվեն պետական դավաճանության նոր դրվագները, թշնամուն չհանձնվեն նոր տարածքներ:

Ղազինյանն ընդգծեց՝ ձերբակալումը պարտադիր է, որովհետև յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի կամ նոր զիջումներ անել։

Comments are closed

Latest Comments

No comments to show.