Լուսանկար․ ՀՆՎ դիմակավորները խուզարկում են դաշնակցական Սուրեն Մանուկյանի բնակարանը

Այս պահին հատուկ նշանակության վաշտի ծառայողները խուզարկում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ-ի բնակության վայրում իրականացվել էր խուզարկություն և հայտնաբերվել էին ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:

Comments are closed

Latest Comments

No comments to show.