Ակնկալվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Պուտինը պետական ​​այց կկատարի Հայաստան. Ա. Միրզոյան

Հայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի հանրապետություն, ներկայում ընթանում է մանրամասների մշակում՝ ներառյալ ստույգ ժամկետները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, իհարկե, ժամկետները դեռ կհամաձայեցնենք», — ասել է Միրզոյանը Դուշանբեում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Comments are closed

Latest Comments

No comments to show.