Ֆինլանդիայի վարչապետն ու նախագահը հայտարարել են՝ երկիրը պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի

Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոնը և Սաննա Մարինը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ երկիրը պետք է անհապաղ դիմի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։

Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին ասված է նախագահ Սաուլի Նիինիստոյի և վարչապետ Սաննա Մարինի համատեղ հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է հանրապետության ղեկավարի վարչակազմը։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Հուսով ենք, որ այս որոշումը կայացնելու համար անհրաժեշտ ազգային քայլերը կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում», — ասվում է հայտարարության մեջ։

Comments are closed

Latest Comments

No comments to show.