Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսին. Սուրեն Պարսյան

Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավոերապես, նշել է. «Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ առևտրականներ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարությանը մաքսային վարչարարության խստացման վերաբերյալ։ Չունենալով համապատասխան մաքսային կարգավորումներ՝ երկար տարիներ Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներկրվող ապրանքների մաքսազերծումը իրականացվում է կգ-ներով, ինչից տարիներ շարունակ օգտվում են իշխանություններին մոտ կանգնած մաքսազերծող ընկերությունները (առավել հայտնի «ռաստամոշիկ» ընկերությունները)։ Կգ-ներով մաքսազերծման արժեքը տարիների ընթացքում բարձրացել է՝ հասնելով 4-6 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից մեկն էլ՝ հարկային և մաքսային մուտքերի զգալի կրճատումն է։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական եկամուտները շուրջ 170 մլրդ դրամ քիչ են հավաքագրվել, և այժմ գործող իշխանությունները թերհավաքագրումների մի մասը փորձում են ապահովել ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի՝ խոստացնելով հարկային և մաքսային վարչարարությունը։ Միանշանակ կարևոր է Թուրքիայից ներկրվող ապրանքների հոսքերի (տարեկան 270 մլն ԱՄՆ դոլար) կառավարումն և կրճատումը, սակայն դա չպետք է անել զուտ լրացուցիչ հարկեր դնելով՝ չառաջարկելով այլընտրանք։

Ներկայումս կառավարության առջև դժգոհողների մեծամասնությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով՝ վաճառելով ոչ պարենային ապրանքներ (հագուստ, կտոր, կոշիկ և այլն)։ Նրանք հիմնականում գործունեություն են ծավալում սպառողական ապրանքների շուկաներում՝ տոնավաճառներում, ոչ պարենային ապրանքների շուկաներում և այլն։

Այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել մանրածախ առևտրի վրա, և բնական է, որ դրանից անմասն չէին կարող մնալ սպառողական ապրանքների շուկաներում գործունեություն ծավալող փոքր և միջին առևտրականները։ Առավել մտահոգիչ է այն, որ մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկայում շարունակում է նվազել, նույնիսկ այս տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում տնտեսական գործունեության դադարից (Lockdown) հետո։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունիս ամսին սպառողական ապրանքների շուկաների առևտուրը նվազել է 7,4 տոկոսով, իսկ հուլիս ամսին անկումն ավելի է խորացել՝ հասնելով 9,3 տոկոսի։ Եվ, առհասարակ, վերջին 15 տարիների ընթացքում մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկաներում անընդհատ կրճատվել է՝ ի հաշիվ խոշոր խանութների և դրանց ցանցերի ագրեսիվ տարածման․ ըստ էության՝ տեղի է ունեցել մանրածախ առևտրի մենաշնորհացում։

Այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լրացուցիչ՝ 2-4 անգամ հարկերի ավելացումը մեծ հարված կհասցնի փոքր և միջին բիզնեսին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր առևտրականներ կդադարեցնեն իրենց գործունեությունը, և պետությանը կզրկվի ոչ միայն նրանց վճարած հարկերից, այլ նաև կկանգնի ապրուստի միջոցը կորցրած անձանց սոցիալական խնդիրները լուծելու փաստի առաջ։ Հետևաբար, առաջարկում եմ այս պահին ձեռնպահ մնալ լրացուցիչ հարկերի ավելացումից, ուսումնասիրել ներկրվող ապրանքների ցանկերը, մշակել ներկրման փոխարինման ռազմավարություն և մաքսային վարչարարությունը խստացնել աստիճանաբար՝ ճգնաժամը հաղթահարելուց հետո։

Վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց. Տեղեկատվական շտաբ ՊԲ-ն հակառակորդին կոչ է անում պահպանել հրադադարը, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու Արցախի ԶՈւ-ն զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից. ՊՆ Ռուս լրագրողի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել Ստեփանակերտի ծննդատունը (տեսանյութ) Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ. Շուշիում կա զոհ. Արցախի ՄԻՊ (ֆոտո) Նորօրյա հերոսների սխրագործության դրվագներ Հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և Ստեփանակերտին. ՊԲ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները (ֆոտո) Հրատապ. Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է. Շուշան Ստեփանյան (Eng, Рус) Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները. ևս 59 անուն Ֆրանսիայի հայերի ակցիայի ժամանակ թուրքերը մուրճերով հարվածել են հայերին (տեսանյութ) Ադրբեջանը քիչ առաջ թիրախավորել է Շուշին. ԱՀ ԱԻՊԾ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241, մահվան՝ 26 նոր դեպք Արցախի ՊԲ ՀՕՊ-ի գերազանց աշխատանքը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոս» կոչում է շնորհել Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին. խոսնակ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ ԳՇ-ն քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից «Արաբոյի շիրմով երդվինք՝ պիտ արշավինք Մատաղիս». զինվորը ռադիոկապի միջոցով երգում է իր ծառայակից ընկերներին քաջալերելու համար (տեսանյութ) Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ (տեսանյութ) Նորօրյա հերոսներ. Սերժանտ Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ և ցուցաբերել 1-ին օգնություն ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները Փաշինյանին առաջարկել են հրատապ ԱԽ նիստ հրավիրել, որոնց կմասնակցեն խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր անձնական մեքենան նվիրել է բանակին. Արծրուն Հովհաննիսյան (ֆոտո) Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է. Արարատ Միրզոյան Գիտենք իրենց կրակային դիրքերի տեղերը, հանկարծ նորից կրկնվեց՝ սաղ խոցելու ենք. իրավիճակը ՀՀ հարավային սահմանին (տեսանյութ) Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է. Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ. ՊՆ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները. ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ. Շուշան Ստեփանյան Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Զգուշացում. թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին Հայաստանի ՊՆ֊ն ստիպված է պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի հրետակոծությանը. ՊՆ խոսնակ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ նա արդեն լիարժեք կատարում է իր պարտականությունները․ Վահրամ Պողոսյան Ջալալ Հարությունյանը վիրավոր է. նա ազատվել է պաշտոնից. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ ձախողված հրադադարի մասին (ուղիղ) Ադրբեջանի իշխանությունները հասկացնում են, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարության որոշումը Ներկայացվել են հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան Հումանիտար հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին. ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը Արայիկ Հարությունյանը ևս երկու սպայի «Արցախի հերոս» կոչում է շնորհել Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով. Սենոր Հասրաթյան Զինծառայությունից խուսափելու համար զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ բացահայտումը Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» (ֆոտո). Banak.info Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք. Արսեն Թորոսյանի կոչը